+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևան-Բաթումի կանոնավոր գնացքը կգործի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը. ՀԿԵՈՒ

16:18
02 Հուլիսի 2009

Երևան-Բաթումի ուղղությամբ կանոնավոր գնացքը կսկսի երթևեկել հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը:

Նրա խոսքերով, գնացքը կմեկնի Երևանից կենտ օրերին Երևանի ժամանակով 22.00-ին և հաջորդ օրը կհասնի Բաթումի Վրաստանի ժամանակով 16.00-ին: Ընդ որում այս տարի 1 ժամ 20 րոպեով կկրճատվի գնացքի` ճանապարհին լինելու ժամանակը: 

Խակովը հայտնեց նաև, որ ՀԿԵՈՒ ուղևորատար գնացքի հիմնանորոգում է անցկացվել, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 8-ին:

«Վագոնների ներկայիս վիճակը կբավարարի բոլոր ուղևորներին, ընդ որում փոխադրման արժեքը չի փոփոխվի, տոմսի արժեքը երկտեղանոց վագոնում շուրջ 20-21 հազար դրամ կլինի /55-58 ԱՄՆ դոլար/, իսկ կուպեում` 9-10 հազար դրամ /25-27 ԱՄՆ դոլար/»,- ասաց Խակովը` հավելելով, որ ընդհանուր վագոններ չի նախատեսվում:

Նրա խոսքերով, ուղևորներին գնացքում կառաջարկվի սնունդ և անկողնային սպիտակեղեն, ինչպես նաև կմատուցվեն այն բոլոր ծառայությունները, որ կկամենա ինքը ուղևորը` թերթեր, ըմպելիք, խաղեր` նարդի, շախմատ, իսկ վագոնի իրադրությունը նման կլինի տնայինին: 

ՀԿԵՈՒ ներկայացուցիչը հայտնեց, որ գնացքին կմիացվի նաև VIP-վագոն կամ մեծ հարմարավետություն ունեցող սրահ` նախատեսված 7 մարդու համար, որում վագոնի կեսը զբաղեցնում են բարն ու ռեստորանը: Այնտեղ դրված է նաև մեծ սեղան ու հեռուստացույց, երկտեղանոց մահճակալներ: Վագոնի արժեքն ընդհանուր առմամբ 500 հազար դրամ է կազմում սնունդի և խմիչքների կազմակերպմամբ: 

Ընդ որում, նա նշեց, որ նման վագոնով մեկնելու հետաքրքրություն արդեն ցուցաբերել են բիզնեսի և կոմերցիոն կազմակերպությունների ներկայացուցիչները:

Իր հերթին ՀԿԵՈՒ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանը նշեց, որ ուղևորների սահմանային ստուգումները վրացի սահմանապահների հետ պայմանավորվածության համաձայն կանցկացվի գնացքի ընթացքին զուգահեռ: 

 

Նա հատկապես նշեց, որ այս տարի վրացական կողմը անձնագրերի պարտադիր ներկայացում է պահանջել անչափահասների համար, ինչպես նաև սննդամթերքի տեղափոխման որոշակի սահմանափակումներ, որոնց ցուցակը տվյալ պահին հստակեցվում է: 

«Սնունդի ներկրման համար արգելված տեսակների ցուցակը հնարավորինս կհստակեցնենք արդեն երկաթուղային դրամարկղերում տոմսերը գնելիս և պետք է որ դժվարություններ առաջ չգան հայ ուղևորների` Վրաստանում հանգստանալու առնչությամբ»,- ասաց Ղալեչյանը: 

Նա հայտնեց նաև, որ մինչև 5 տարեկան երեխաների փոխադրումն անվճար կլինի, 5-10 տարեկան երեխաներին զեղչով տոմս կհասնի, իսկ 10 տարեկանից բարձր երեխաների համար արդեն անհրաժեշտ կլինի վճարել տոմսի ամբողջական արժեքը: 

Միևնույն ժամանակ Ղալեչյանն ընդգծեց, որ այն ուղևորները, ում անձնագրերում դրված է Ադլերի հսկիչ անցակետի մուտքի կամ ելքի մասին կնիքը, չեն կարող մտնել Վրաստանի տարածք: 

Նա տեղեկացրեց նաև, որ 2008թ.-ի ողջ ամառային ժամանակահատվածում Երևան-Բաթումի ուղղությամբ տեղափոխվել է 8600 մարդ 2007 թ.-ի նույն ժամանակհատվածի 12200-ի փոխարեն, ինչը պայմանավորված է Վրաստանում օգոստոսյան իրադարձություններով, որոնց առնչությամբ օգոստոսի 15-ից գնացքն այդ ուղղությամբ դադարեց երթևեկել: 

«Այս տարի մենք պատրաստ ենք մեկանգամյա երթով մինչև 500 ողևոր տեղափոխել 12 վագոնից կազմված գնացքով և անհրաժեշտության դեպքում ավելացնել ընդհանուր վագոններ»,- ասաց Ղալեչյանը: 

Երևան-Բաթումի ուղղությունը գործարկվում է հիմնականում ամռանը Վրաստանի սևծովյան հանգստավայրեր մեկնող հայ զբոսաշրջիկների համար:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների