Արագածոտնի մարզում երեքշաբթի մի կին տուժել է օձի խայթոցից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:
Ըստ տեղեկատվության, տեղական ժամանակով ժամը 23.00-ի սահմաններում օձի խայթոցով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Դաշտադեմ գյուղի բնակչուհի, 35-ամյա Գոհար Ավետիսյանը: Ավելի ուշ տուժածին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից Ավետիսյանի վիճակը գնահատվել է բավարար:-0-