Դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում

01.07.2009, 13:46
Դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում
Դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության  և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից կազմակերպված դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք կկայանա հուլիսի 5-ից 12-ը Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

«Ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր»,- չորեքշաբթի հայտնեց Բաբայանը։

 

Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի դատապարտյալներին: Ցուցահանդեսը գործելու է ժամը 11:00-ից 19:00-ը Երևանի Էրեբունի համայնքի մշակութային կենտրոնում: Մուտքն ազատ է: -0-