Հատուկ կրթության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում

30.06.2009, 13:42
Հատուկ կրթության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում
Հատուկ կրթության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հուլիսի 1-2-ը Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հույսի կամուրջ» կազմակերպությունից, Լատվիայից, Սերբիայից, Հունգարիայից, Չեխիայի Հանրապետությունից ժամանած հյուրերը երկու օրվա ընթացքում հայաստանյան մասնագետների հետ համատեղ կքննարկեն հատուկ կրթության խնդիրներն ու բարեփոխման ուղիները:

Ավելի քան 120 հրավիրված մասնագետներ կծանոթանան մասնակից երկրների Ազգային զեկույցներին, միջազգային կազմակերպությունների փորձին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերին ու ձեռքբերումներին:

Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև խմբային թեմատիկ քննարկումներ ոլորտի մասնագետների ղեկավարությամբ: -0-