Արտասահմանում ապրող հայրենակիցների կամավոր Ռուսաստան վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրի 183 անդամ հունիսի 25-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան է մեկնել, ընդ որում հաշվի առնելով նրանց ընտանիքները, այդ թիվը 444 մարդ կազմում, ասաց Հայաստանում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Կանդևը:
«Հայաստանից ամենից շատ մեկնում են Կալինինգրադի, Կալուգայի և Լեպեցկի մարզեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց նա:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կալինինգրադի մարզի ՌԴ ԴՄԾ վարչության պետ Սերգեյ Սավինը, Պետական ծրագրով Հայաստանից եկող մասնակիցների 70 տոկոսը գալիս են Կալինինգրադի մարզ, և այդ տարվա հունիսի 17-ի դրությամբ Հայաստանից այդ մարզ է եկել 283 մարդ, նրանց 106-ը մասնակից և 132-ը՝ նրանց ընտանիքի անդամ:
Արտասահմանում ապրող հայրենակիցների կամավոր Ռուսաստան վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը՝ հաստատված 2006 թ.-ի հունիսին ՌԴ նախագահի կարգադրության համաձայն, ուղղված է հայրենակիցների ներուժի միավորմանը ռուսական շրջանների զարգացման պահանջների հետ: -0-