Բռնցքամարտիկ Աբրահամը կարող է կարիերան շարունակել ավելի ծանր քաշային կարգում

29.06.2009, 14:37
Բռնցքամարտիկ Աբրահամը կարող է կարիերան շարունակել ավելի ծանր քաշային կարգում
Բռնցքամարտիկ Աբրահամը կարող է կարիերան շարունակել ավելի ծանր քաշային կարգում

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով շաբաթ օրը պաշտպանել է մինչև 72,6 կգ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, կարող է շարունակել կարիերան ավելի ծանր քաշային կարգում (մինչև 76,2 կգ), հաղորդում է FightNews.com կայքը:

«Ես կցանկանայի անցնել գերմիջին քաշային կարգ», - խոստովանել է 29-ամյա բռնցքամարտիկը, ով պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 30 մենամարտերում: «Այդ քաշային կարգում բազմաթիվ հետաքրքիր մրցակիցներ կան, բացի այդ ես կարող եմ ավելի շատ տապակած կարտոֆիլ ուտել», - կատակել է չեմպիոնը:

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) նախորդ շաբաթ օրը Բեռլինի Մաքս Շմելինգի անվան արենայում տասներորդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Մահիր Օրալի նկատմամբ՝ տասներորդ անգամ պաշտպանելով IBF վարկածի տիտղոսը:

Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլանդը նշել է, որ այլ քաշային կարգ անցնելու մասին որոշումը բռնցքամարտիկը կարող է ընդունել մոտակա շաբաթվա ընթացքում:-0-