ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (Ռուսաստան), Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը:
Ինչպես լրագրողներին ասաց հեղինակը, գրքում զետեղված են մեծ քանակությամբ փաստաթղթեր և իր հիշողությունները:
«Գիրքը լայնաշերտ է, քանի որ «Հիշողությունների բնորոշ գծերը» անվան տակ ներառված է իմ հիշողությունների 41 ակնարկ: Բաժինն այդպես է անվանվել, որովհետև ես չեմ հավակնել շարադրանքի ամբողջականություն, քանի որ շարադրանքի հարթությունն ավելի քիչ է հիշվում, քան հավաքված հետաքրքրաշարժ նյութերը»,-նկատեց Կազիմիրովը:
Ինչպես ասաց նախկին միջնորդը, վերլուծական նյութերը հավաքված են գրքի երկրորդ մասում, որտեղ ընդգրկված են հոդվածներ, ելույթներ, ԵԱՀԿ ՄԽ գործընկերներին ուղղված նամակներ:
Ըստ հեղինակի, գրքի բաժնում ընդհանուր առմամբ 20 հոդված ու նյութ կա:
Գրքի երրորդ բաժնում, ինչպես հայտնեց Կազիմիրովը, ընդգրկված է միջազգային բնույթի 20 փաստաթուղթ, որոնք վերաբերում են ԵԱՀԿ ՄԽ-ում և դրանից հետո իր աշխատելու տարիներին:
Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահը, գրքում ներառված փաստաթղթերից 18-ն արդեն նախկինում հրատարակվել են, առաջին անգամ հրատարակվում է 2008թ. Մոսկովյան դեկլարացիան և Մինսկի համաժողվի համանախագահների մանդատը:
Կազիմիրովը նկատեց, որ ջանացել է գրքում ընդգրկել պաշտոնական փաստաթղթերի պատճենները՝ կողմերի ստորագրությամբ, ինչն իր կարծիքով ընթերցողի մոտ վստահություն կառաջացնի:
«Այդ փաստաթղթերն ակնհայտ են դարձնում այն, թե ռազմական գործողությունների ժամանակ որ կողմերի միջև է շփում եղել հօգուտ ռազմական գոծողությունների դադարեցմանը: Դուք կտեսնեք, որ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են Բաքվում և Ստեփանակերտում, և չկա որևէ փաստաթուղթ, որ ստորագրված լինի Երևանի կողմից, որն այն ժամանակ իրեն որպես հակամարտող կողմ առաջ չէր քաշում»,- հայտարարեց Կազիմիրովը:
Նրա խոսքով, այս գրքով ինքը ցանկացել է կողմերի հաշտեցման օգտին արտահայտվել:
Միաժամանակ Կազիմիրովը նշեց, որ գրքի հրատարակումից հետո է տեսել իր աշխատանքի թերություները, մասնավորապես դրա լայնաշերտությունը, քանի որ գրքում չափազանց շատ փաստաթղթեր ու հոդվածներ են ընդգրկվել:
Նախկին համանախագահն ամենաբարդ գործը համարում է իրադարձությունների ժամանակագրության վերականգնումը:
Ինչպես նշեց Կազիմիրովը , իր գրքի շնորհանդեսն արդեն եղել է Ստեփանակերտում, իսկ Բաքվում շնորհանդես անցկացնելու կապակցությամբ դիվանգետը նշեց, որ ինքն ուրախ կլիներ դրա համար, թեպետ վստահ չէ, թե նման առաջարկ կարվի Ադրբեջանի մայրաքաղաքի կողմից:
«Խաղաղություն Ղարաբաղին» գրքում Կազիմիրովը պատմում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական գործունեության մասին, ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում անցկացված բանակցությունների ժամանակագրությունը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ստորագրված հիմնական միջազգային փաստաթղթերը:
Երևանում գիրքը հնարավոր է ձեռք բերել «Բլից-մեդիա» ընկերությունում:
Վլադիմիր Կազիմիրովը ռուսական միջնորդական առաքելության նախկին ղեկավարն (1992-1996 гг.) ու ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցերով լիազոր ներակացուցիչն է եղել: Այժմ նա զբաղեցնում է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը: Բազմաթիվ գիտական հոդվածների և գրքերի հեղինակ է:-0-