Հայկական ընդդիմությունը ծրագրում է հաջորդ շաբաթ արտահերթ հանրահավաք անցկացնել, երեքշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«ՀԱԿ-ը շարունակելու է պայքարը քաղաքական բոլոր մեթոդներով, սակայն բացառապես օրենքի սահմաններում», - նշեց Շահնազարյանը:
Հայկական ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածությունն էր առաջադրել փետրվարի 19-ին կայացած ընտրություններին և պարտվել էր, 2008 թ.-ի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ դժգոհելով քվեարկության արդյունքներից:
2008 թ.-ի մարտի 1-2-ին բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 մարդ:-0-