Հայաստանի նախագահը կարող է Կալինինգրադում հոգևոր-մշակութային կենտրոն բացել

22.06.2009, 17:20
Հայաստանի նախագահը կարող է Կալինինգրադում հոգևոր-մշակութային կենտրոն բացել
Հայաստանի նախագահը կարող է Կալինինգրադում հոգևոր-մշակութային կենտրոն բացել

 

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերը՝ այցելել ՌԴ ամենաարևմտյան շրջան, որտեղ սեպտեմբերին կբացվի հոգևոր-մշակութային հայկական կենտրոն, երկուշաբթի հայտնում է մարզային  ղեկավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է շրջանի ղեկավարի հրավերը՝ այցելել մեր մարզ: Բարձրաստիճան հյուրի այցը նվիրված կլինի Կալինինգրադում հայկական հոգևոր-մշակութային կոնտրոնի բացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ նախագահը հրավերն ստացել է հունիսի կեսին Երևանում Կալինինգրադի պատվիրակության եռօրյա այցի ընթացքում:

«Գեորգի Բոոսը սրտանց հրավիրել է ՀՀ նախագահին սեպտեմբերին Կալինինգրադ ժամանել՝ Հյուսիսային լեռան վրա հայկական հոգևոր-մշակութային կոնտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար:

Հենց այնտեղ 2002 թ.-ի ամռանը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից օրհնված խաչքար է տեղադրվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Կենտրոնը կառուցվել է նվիրատվությունների շնորհիվ, Կալինինգրադի մարզում շուրջ 9 հազար հայ է ապրում:

Կառավարական մամուլի ծառայության տվյալներով՝ մինչև Սերժ Սարգսյանի այցը կողմերից երկուսն էլ մի շարք համատեղ նախագծեր կմշակեն էներգետիկայի, էլեկտրոնիկայի, առևտրի, զբոսաշրջության, լոգիստիկայի ոլորտներում:  

«Արդեն քննարկվել է Գուսևսկու հետ ռեսիվերների ու արբանյակային անտենաների արտադրության համատեղ ձեռարկության հնարավոր ստեղծումը, ինչն արդիական է Հայաստանում թվային տեխնոլոգիաների անցման պարագայում:

Քննարկվել է նաև «ՀայԳազարդի» ղեկավարի հետ համագործակցության հնարավորությունը կոմպլեկտավորված ու պատրաստի արտադրանքի մատակարարման մասով հայկական էներգետիկ համալիրի վերազինման համար»,- նշում են մամուլի ծառայությունից:

Կողմերը փոխգործակցության կետեր գտան նար շինարարության ոլորտում: «Մենք կցանկանայինէ հայկական տուֆ ունենալ էժան երեսպատման համար, իրենք՝ տների արագ կարկասային շինարարության տեխնոլոգիան»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-