Հայաստանի և Ռուսաստանի արտաքին-քաղաքական միմյանց մոտ առաջնահերթությունները Կոկվասում կայունության ամրապնդման կարևորագույն գործոնն են. ՌԴ ԱԳՆ

22.06.2009, 13:39
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին-քաղաքական միմյանց մոտ առաջնահերթությունները Կոկվասում կայունության ամրապնդման կարևորագույն գործոնն են. ՌԴ ԱԳՆ

Արտաքին-քաղաքական միմյանց մոտ առաջնահերթությունները Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոնն են, ասաց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

«Դա ակնառու կերպով դրսևորվեց նախորդ տարի օգոստոսին Հարավային Օսեթիայում Վրաստանի ագրեսիայի ժամանակ», - ասաց նա «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում զեկույցը ներկայացնելիս:

Կելինը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններից, «որոնք, մեր կարծիքով, կարող էին անկայունության առաջացնել և խառնել իրավիճակը»:

«Կովկասում Ռուսաստանի գլխավոր հետաքրքրությունը խաղաղության հուսալի ապահովումն է, ինչը կօգներ տնտեսական կապեր հաստատել այս տարածաշրջանում, որը կարող է բարգավաճել», - ասաց նա:

Նշելով, որ Ռուսաստանը չափազանց ակտիվորեն է համագործակցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ դիվանագետն ընդգծեց, որ «մի շարք բնութագրերով Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը ևս գործընկերություն է, որը մոտ է դաշնակից լինելուն»:

«Չնայած Բաքուն, ի տարբերություն Երևանի, չի մասնակցում ինտեգրացիոն միավորումներին, որոնց միջոցով մենք արտաքին քաղաքականություն ենք կառուցում հենց այս տարածքում», - ավելացրեց Կելինը:-0-