Հայաստանում հունիսի 22-ից 25-ը մարզական փառատոն կանցկացվի հաշմանդամների շրջանում

19.06.2009, 17:42
Հայաստանում հունիսի 22-ից 25-ը մարզական փառատոն կանցկացվի հաշմանդամների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած 7-րդ մարզական փառատոնը հաշմանդամների շրջանում կանցկացվի հունիսի 22-25-ը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կոմիտեից:

Փառատոնի ընթացքում ՀՀ տարբեր շրջաններից շուրջ 70 հաշմանդամ մարզիկ կչափի ուժերը վեց մարզաձևում՝ լող, ծանրամարտ, ըմբշամարտ, բասկետբոլ, շախմատ և թենիս:  

Մարզական ծրագրերին զուգահեռ կկազմակերպվեն նաև մշակութայինները, ինչպես նաև «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» ինտելեկտուալ խաղը՝ հաշմանդամ-մարզիկների մասնակցությամբ: -0-