Հայաստանի նախագահը թագուհու ծննդյան առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

19.06.2009, 14:12
Հայաստանի նախագահը թագուհու ծննդյան առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության ազգային տոնի` Եղիսաբեթ թագուհու ծննդյան առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանատուն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահօ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ընդգծել են տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:-0-