Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. ՌԴ դեսպան

18.06.2009, 13:13
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. ՌԴ դեսպան
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. ՌԴ դեսպան

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, լրագրողներին  հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը։

«Երկու երկրների միջև հարաբերությունները կարելի է հաստատել հետևյալ կերպ. ընթացիկ տարում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են յոթ անգամ՝ երկխոսության ակտիվացման, փոխադարձ շահերի և փոխըմբռնման մասին խոսելու համար»,- ասաց ռուսաստանյան դիվանագետը։

Դեսպանը նշեց հայ ժողովրդի հատուկ հյուրընկալությունը՝ Հայաստանի ժողովուրդն անվանելով «չափազանց հյուրընկալ Հարավային Կովկասում»։ Պավլովն ասաց, որ հյուրընկալությունը ողջ Կովկասին, հատկապես Հայաստանին բնորոշ հատկանիշ է։ -0-