ՀՀ վարչապետն առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել Սիրիայի նախագահի հետ

18.06.2009, 10:51
ՀՀ վարչապետն առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել Սիրիայի նախագահի հետ
ՀՀ վարչապետն առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել Սիրիայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել Սիրիայի Արաբական Հանրապետության  նախագահ Բաշշար Հաֆեզ ալ-Ասադիի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարի խոսքով, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տնտեսական  ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կարևոր անելիքներ ունի հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովը, իսկ գործարար շփումների ակտիվացման համար նոր խթան  կհանդիսանա Հայ-սիրիական բիզնես ֆորումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք  կարևորվել են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատմամշակութային ընդհանրությունները, Երևանի և Դամասկոսի միջև ստեղծված հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հանդիպումն անցել է ջերմ,  բարեկամական մթնոլորտում:-0-