Հայաստանում «Երաժշտության օրը» կտոնեն հունիսի 21-ին

17.06.2009, 16:44
Հայաստանում «Երաժշտության օրը» կտոնեն հունիսի 21-ին

Երաժշտության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում հունիսի 21-ին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, միջոցառումները նախաձեռնել են Հայաստանի մշակույթի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Նրա խոսքերով, միջոցառումներն այս տարի նվիրված են հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 140-ամյակին։       

«Հունիսի 21-ի կեսօրից մինչև ուշ գիշեր հանրապետության մայրաքաղաքում և մարզերում կանցկացվեն բազմաժանր միջոցառումներ բաց երկնքի տակ և կենդանի հնչողությամբ»,- ասաց Դուրգարյանը։

Հունիսի 21-ը՝ ամառային արևակայության օրը, Ֆրանսիայում նշվում է որպես Երաժշտության օր՝ սկսած 1982 թվականից։                                                                         

Այդ օրը Ֆրանսիայում ամենուր երաժշտություն է հնչում՝ համերգասրահներում, փողոցներում, բնակարաններում։ Բազմաթիվ հայտնի երաժիշտներ հենց այդ օրը ժամանում են Ֆրանսիա, որպեսզի անվճար ելույթ ունենան բեմերում, ռեստորաններում, փողոցներում։ -0-