ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 3721 դեպք, ինչը 51,7 տոկոսով շատ է 2008 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին ասվում է հանրապետության Ոստիկանության տվյալների վրա հիմնված ՀՀ վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության մեջ։
Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն, արձանագրված հանցագործությունների թվից 1377 դեպք են կազմել ոչ մեծ ծանրության հանցագործությունները, 1003 դեպք՝ միջին ծանրության հանցագործությունները, ծանր հանցագործությունները՝ 1271 դեպք, առանձնապես ծանրերը՝ 70 դեպք։
Միաժամանակ, համաձայն հաշվետվության, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվից 38-ը կատարվել են զենքի և զինամթերքի կիրառմամբ։ -0-