+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ խորհրդարանն ավարտել է գարնանային նստաշրջանը

20:14
11 Հունիսի 2009

ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին հերթական նիստը հինգշաբթի ավարտվեց հանրապետության պետական հիմնի կատարմամբ։ Ինչպես ասաց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, գարնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստի օրակարգը բավականին հագեցած էր և ընդգրկում էր 57 հարց։

ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին հերթական նիստի շրջանակներում պատգամավորները բուռն քննարկումներ անցկացրեցին  մի շարք օրինագծերի առնչությամբ, օրինակ, հետաձգեցին երկրի՝ կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսդրության մեջ ուղղումների վիճահարույց նախագծի դիտարկումը։   

Պատգամավորները վերջին հերթական նիստի ժամանակ հասցրեցին նաև հաստատել 2008թ.-ի համար ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, ԿԲ դրամավարկային քաղաքականության և 2009 թ.-ի առաջին եռամսյակում սղաճի մակարդակի մասին հաշվետությունը, ընտրել պաշտպանության և եվրոպական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին։

ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին հերթական նիստի ժամանակ ընդունված օրենքների թվում գերակշիռ մասը բաժին է ընկել տնտեսության ու հարկերի ոլորտը կանոնակարգող օրենքներին։  

Այսպիսով, խորհրդարանականներն ուղղումներ են մտցրել «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Հրապարակային աճուրդների մասին», «Ֆիքսված վճարումների մասին» օրենքներում, վավերացրել են «Ունեցվածքի և եկամուտների կրկնակի հարկման բացառման մասին» հայ-բուլղարական համաձայանգրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը։   

Սակայն հայ խորհրդարանականները չեն անտեսել նաև հասարակական գործունեության այլ ոլորտները, մասնավորապես, խստացնելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման, ինչպես նաև աչքի ընկած քաղաքացիներին զենքով պարգևատրելու գործընթացի հսկողությունը։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ պատգամավորները խստացրել են մարդկանց առևտրի համար քրեական պատասխանատվությունը՝ համապատասխան փոփոխություններ մտցնելով ՀՀ ՔՕ-ում։

Սակայն պատգամավորներին հրաժեշտ տալով՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը կատակով նշեց, որ խորհրդարանականների այդ հանդիպումը վերջինը չի լինի։
 
«Մենք ձեզ հետ անպայման կհանդիպենք արտահերթ նիստի ժամանակ»,- ասաց Աբրահամյանը՝ այդպիսով հաստատելով խորհրդարանում առաջիկայում արտահերթ նիստ գումարելու մասին պտտվող լուրերը, որի ժամանակ իբր թե ծրագրվում է քննարկել հարկային օրենսդրության ուղղումների վիճահարույց նախագիծը և Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մասնակիցներին համաներում հայտարարելու հնարավորությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ