Հայաստանում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում

11.06.2009, 19:37
Հայաստանում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում
Հայաստանում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում

Այս օրերին Հայաստանում հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։  

«Այս տարի Հայաստանում ՌԴ դեսպանատունը տվյալ տոնի կապակցությամբ պաշտոնական ընդունելություն է կազմակերպել պաշտոնական անձանց, հասարակական գործիչների և ՀՀ ռուս հայրենակիցների համար։ Հայրենակիցներին համախմբելու նպատակով ՀՀ ուսումնական հաստատությունների և ռուսական մշակութային կենտրոնների համար Ռուսաստանից բերվել են ՌԴ պետական խորհրդանիշներ, ինչպես նաև ռուսական պատմական և գեղարվեստական գրականություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանում գործող ռուս հայրենակիցների կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումներ են անցկացվում նաև ՀՀ շրջաններում։ Հունիսի 11-ին Հրազդան քաղաքում հայկական բուհերի ուսանողների և Հրազդանի ռուսական երգի մանկական թատրոնի սաների մասնակցությամբ համերգ է անցկացվել։ Հունիսի 12-ին Վանաձորում կկայանա մշակութային-լուսավորչական միջոցառում Լոռու գրադարանում։

Հունիսի 12-ին ՌԴ-ում պետական տոն է, Ռուսաստանի օրը։ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հրամանով 1994թ.-ին հիմնադրված այս տոնը մինչև 2002թ.-ը կոչվում էր Ռուսաստանի անկախության օր։
 
Ռուսաստանի օրը ազատության, քաղաքացիական խաղաղության և բոլոր ռուսների բարի համաձայնության տոնն է օրենքի և արդարության հիման վրա, ազգային միավորման և ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշը սեփական Հայրենիքի ներկայի ու ապագայի հանդեպ։  

Այս օրը երկրի ողջ տարածքում անցկացվում են պաշտոնական և ոչ պաշտոնական տոնական միջոցառումներ, ժողովրդական տոնախմբություններ։ Ռուսաստանի սահմաններից դուրս պետության պաշտոնական արտասահմանյան հաստատությունները, ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունները և մշակութային ներկայացուցչությունները, որպես կանոն, կազմակերպում են Ռուսաստանին նվիրված մշակութային-լուսավորչական միջոցառումներ։ -0-