Սերբիայում կայանալիք ֆրանսիական բռնցքամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլին Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ

11.06.2009, 17:24
Սերբիայում կայանալիք ֆրանսիական բռնցքամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլին Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ
Սերբիայում կայանալիք ֆրանսիական բռնցքամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլին Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ

Հունիսի 18-ից 20-ը Բելգրադում անցկացվող ֆրանսիական բռնցքամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլին Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ֆրանսիական բռնցքամարտի ֆեդերացիայի հիմնադիր և նախագահ Ռոբերտ Ռամազյանը:

«Այս փուլում հնարավոր է միայն երրորդ տեղ նվաճել, իսկ առաջին երկու տեղերի համար պայքարը կսկսվի նոյեմբերին և դեկտեմբերին»,- հստակեցրեց Ռամազյանը:

Նրա խոսքով, առաջնությանը կմասնակցի 26 երկիր, իսկ հայկական ֆեդերացիան մեծ ակնկալիքներ ունի առաջնությունից:

«Սպորտը սպորտ է մնում, մենք որևէ բան կանխատեսել չենք կարող, սակայն ես  հույս ունեմ, որ մեր մարզիկները մրցանակային տեղեր կգրավեն և ավելի քան վստահ եմ, որ մենք կկարողանանք հասնել եզրափակիչ փուլի մասնակցության իրավունքին»,- ավելացրեց Ռամազյանը:

Ֆրանսիական բռնցքամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլին Հայաստանը կներկայացնեն Սմբատ Հարությունյանը՝ 65 կգ քաշային կարգում, Արամ Մարգարյանը՝ 70 կգ, Գևորգ Թորոսյանը՝ 75 կգ, երկտասարդներից Վահե Գևորգյանը՝ մինչև 60 կգ քաշային կարգում: Հավաքականի մարզիչը Վոլոդյա Խառատյանն է:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցումները կանցկացվեն ընթացիկ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին տարբեր երկրներում:

Ֆրանսիական բռբցքամարտը (սավատ) տարածված է աշխարհի 52 երկրում, այդ թվում և Հայաստանում: Հայաստանում ֆրանսիական բռնցքամարտը հիմնադրվել է 2003թ.-ին: Ֆեդերացիան ակումբներ ունի հանրապետության տարբեր շրջաններում, ինչպես նաև Երևանում, որտեղ մարզվում է տարբեր տարիքային խմբեր ներկայացնող շուրջ 500 մարզիկ:-0-