Երևանում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը

11.06.2009, 13:08
Երևանում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը
Երևանում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը

Երևանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունը տեղի ունեցավ հինգշաբթի Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների և հասարակության ներկայացուցիչների ներկայությամբ։

«Ստանձնելով Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Ավագանու խորհրդի որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը,  գործել ի բարօրություն քաղաքի բնակիչների», - ասաց Բեգլարյանի երդամակալության արարողության ընթացքում։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է 65 անդամից։ Ավագանու անդամների տեղերի  50 տոկոսից ավելին  ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձավ Երևանի առաջին ընտրված քաղաքապետը:

ՀՀԿ-ն խորհրդում ստացավ 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17, ՀԱԿ-ը՝ 13 մանդատ: Միաժամանակ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից:

Բեգլարյանը խոստացավ հոգ տանել հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանության և բազմապատկման համար, պահպանել համայնքների օրինական շահերն ու սեփականությունները, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:

Բեգլարյանի խոսքերով՝ նա նաև կաջակցի յուրաքանչյուր քաղաքացու նախաձեռնությանը, որոնք ուղղված են իր համաքաղաքացիների գաղափարների իրագործմանը։-0-