+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայ խորհրդարանականները խստացնում են քրեական պատասխանատվությունը մարդկանց առևտրի համար

13:31
10 Հունիսի 2009

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարեցին Քրեական օրենսգրքում։

Ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, հիմնական փոփոխությունները կատարվում են ՔՕ 132 և 132.1 հոդվածներում, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում մարդկանց առևտրի և մարմնավաճառության մեջ ներգրավելու կամ սեռական շահագործման, ստրկական աշխատանքի կամ ծառայության, ստրկության մեջ պահելու կամ ստրկությանը նման վիճակում պահելու համար։

Նախարարի խոսքերով՝ տվյալ հոդվածները հայկական օրենսդրության համար հարաբերականորեն նոր են և նմանատիպը չեն ունեցել խորհրդային ժամանակներում, սակայն ժամանակակից իրողությունները թելադրում են տվյալ հոդվածների ներդրումը, որոնք վերջին 4-5 տարիների ընթացքում բազմիցս վերանայվել են։ Դանիելյանը հայտնեց, որ այս հոդվածների նման հաճախակի վերանայումը պայմանավորված է համաշխարհային արագ փոփոխվող իրավիճակով։

Ինչպես նշեց նախարարը, լրացումներով առաջարկվում է փոփոխել ՔՕ մարդկանց առևտրի մասին 132-րդ հոդվածի տեքստը և պատասխանատվություն սահմանել, մասնավորապես, մարդկանց հավաքագրման, փոխադրման, հանձնման, թաքցնելու կամ ստանալու համար ոչ միայն առևանգման կամ իշխանության չարաշահման, այլև խաբերության կամ վստահության չարաշահման ճանապարհով, ինչպես նաև բռնության կիրառման կամ կիրառելու սպառնալիքով։

Միաժամանակ լրացումներով խստացվում է մարդկանց առևտրի համար կիրառվող պատժամիջոցը. մասնավորապես, նախնական պայմանավորվածությամբ մարդկանց խմբի կողմից մարդկանց առևտրի, երկու կամ ավելի մարդկանց նկատմամբ առևտրի, ինչպես նաև անչափահաս անձի առևտրի համար, պաշտոնատար դիրքի օգտագործմամբ, ներկայիս ազատազրկման 7-10 տարիներին ավելանում է նաև պատժամիջոց գույքի առգրավման տեսքով։

Արդարադատության նախարարն ավելացրեց, որ վերանայումը վերաբերել է նաև ՔՕ 132.1 հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ ներգրավելու կամ սեռական շահագործման,  ստրկական աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության մեջ պահելու կամ ստրկությանը նման իրավիճակում պահելու համար։

Մասնավորապես, հոդվածով ավելի լայն է հասկացվում տվյալ հանցագործությունը, իսկ տվյալ գործողություններում ներգրավելու մեթոդներից է համարվում, փոփոխությունների համաձայն, խաբեությունը, վստահության չարաշահումը, բռնության կիրառումը կամ կիրառման սպառնալիքը, իսկ տվյալ հանցագործության համար 5-10 տարի ազատազրկմանն ավելանում է  նաև գույքի առգրավումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների