Ակադեմիկոս Աղանբեգյանը դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցները

09.06.2009, 18:36
Ակադեմիկոս Աղանբեգյանը դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցները
Ակադեմիկոս Աղանբեգյանը դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցները

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս ճանաչված տնտեսագետ, ՌԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը դրական է գնահատում ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցները։

«Ես թերություններ չեմ տեսնում։ Հայաստանում առայժմ, փառք Աստծո, ճգնաժամն այնքան խորը չէ, որքան Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում»,- ասել է Աղանբեգյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ընդ որում ակադեմիկոսը նշել է, որ դա կապված է ոչ միայն կառավարության գործողությունների հետ, այլև այն բանի, որ Հայաստանը համեմատաբար ավելի շատ է մեկուսացված համաշխարհային շուկայից, քան այլ երկրները, չունի ֆոնդային շուկա, չի ունեցել մեծ պարտքեր, ճգնաժամ է մտել ցածր սղաճով, «ինչի շնորհիվ էլ նա ճգնաժամից այնքան չի տուժում, որքան Ռուսաստանը»։ -0-