Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են հայրենակիցների հարցերին նվիրված խորհդաժողովին

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են «Հաջողակ հայրենակիցներ. ներդրում ռուսական ազգագրական-մշակութային տարածքի պահպանման գործում, ռուսական համայնքի իրավունքների պաշտպանություն» խորհրդաժողովին, որն անցակցվում է Մոսկվայում հունիսի 4-5-ը՝ Արտերկրում հայրենակիցների գործերով կառավարական հանձնաժողովի և ՌԴ ԱԳՆ-ի աջակցությամբ։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից, միջոցառմանը հրավիրված է շուրջ 60 ճանաչված օտարերկրյա հայրենակից՝ 44 երկրից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության իշխանության դաշնային և տարածքային մարմինների, գիտական հաստատությունների, ռուսական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
խորհդաժողովի ծրագիրը նախատեսում է լիագումար նիստերի անցկացում, ինչպես նաև աշխատանք՝ 4 ուղղությամբ, որոնց շրջանակներում կքննարկվեն արտերկրյա ռուսական համայնքի կենսապահովմանն ուղղված հայրենակիցների ջանքերը, ռուսական համայնքների ազգագրական-մշակութային և քաղաքակրթական ինքնության պահպանման, հայրենակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում օտարերկրյա Ռուսական աշխարհի գործարար, քաղաքական և մտավոր վերնախավի ներդրման բարձրացման հնարավորությունները։
Հայաստանից խորհդաժողովի մասնակիցն է գործող իրավաբան, քաղաքացիական և միջազգային իրավունքի մասնագետ, Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ակադեմիայի պրոռեկտոր Նարինե Ռշտունին։
Նրա զեկույցը նվիրված է Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների իրավունքների պաշտպանության խնդիրներին և կհնչեցվի «Հաջողակ հայրենակիցների ներդրումը ռուսական էթնոմշակութային տարածքի պահպանման և ռուսական համայնքի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում» սեկցիայի շրջանակներում։
Ելույթի ընթացքում Ռշտունին կանդրադառնա կրթություն ստանալու համար լեզվի ընտրության իրավունքի, ազգային դատական համակարգում մայրենի լեզվով հայրենակիցների իրավունքների պաշտպանության հնարավորությանն առնչվող խնդիրներին և այլ խնդիրների։-0-