+12
Եղանակը Երևանում
Հայ

Մրցանակներ կշնորհվեն «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի երևանյան մասնակիցներին

14:45
02 Հունիսի 2009

Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի երևանյան մասնակիցների մրցանակաբաշխությունները տեղի կունենան հունիսի 2-3-ը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից, որը Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է։

Մայիսի 25-ից հունիսի 1-ը մրցույթի կազմակերպիչները շրջեցին Հայաստանի մարզերի 24 քաղաքներով և անցկացրեցին մրցանակաբաշխության միջոցառումներ` մարզպետարանների կրթության վարչությունների, քաղաքապետարանների կրթության բաժինների ղեկավարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։

Մրցանակաբաշխությանը մասնակից բոլոր երեխաներն ու դպրոցները ստանում են հավաստագրեր, լավագույնները` նաև պատվոգրեր ու մրցանակներ, հատուկ մրցանակի արժանացածները` խրախուսական մրցանակներ:

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթեց Գեղարքունիքի մարզի ութերորդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը, ով կմասնակցի Ռումինիայում անցկացվող ամառային ճամբարին։  

Բարձր ցուցանիշներ ցույց տվեց 111 աշակերտ, և, ընդհանուր առմամբ, մրցույթի արդյունքները Հայաստանում բարձր էին։ Այս մրցույթի էությունը նրանում է, որ մասնակիցները չեն մրցում միմյանց հետ, այլ ստուգում են իրենց գիտելիքները:

«Կենգուրու» մրցույթին Հայաստանում մասնակցեց ավելի քան 30 հազար աշակերտ հանրապետության 570 դպրոցից։

Մրցույթի գլխավոր հովանավորն էր ՎՏԲ Հայաստան բանկ ՓԲԸ-ը։

«Կենգուրուն» տրամաբանական և բավականին հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է մոտ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատականներ մաթեմատիկայից: Փոխարենը` «Կենգուրուի» խաղային ոճով կազմված խնդիրները դուր են գալիս տարբեր առաջադիմություններով երեխաներին: Մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի: -0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ