Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Ռուսաստանի հայկական սփյուռքի մասին պատմող «Մոսվայի հայերը» վավերագրական հեռուստաֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի հեղինակը Արվեստի մոսկովյան ակումբի նախագահ, ՀՀ և ՌԴ գրողների միության, ՌԴ նկարիչների միության անդամ Ռոբերտ Բաբլոյանն է։
«Ֆիլմն արդեն ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ և այժմ ներկայացվում է հայ հանդիսատեսին»,- երկուշաբթի նա ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
«Հայկական սփյուռքի մշակույթի այնպիսի խոշոր ներկայացուցիչների, ինչպիսին է Թաիրովի թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Յակուլովը, կամ Ենգիբարովի՝ դերի ու ազեդեցության մասին նրա ավելի վաղ հրատարակած աշխատանքները թույլ են տալիս ճիշտ պատկերացում կազմել հայկական մշակույթի և նրա արժանի ներկայացուցիչների մասին»,- նշեց ֆիլմի պրեմիերային ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Ռոբերտ Բաբլոյանի «Ինչով հարուստ եմ, նրանով էլ ուրախ եմ կամ գրքույկ իմ գրքերի մասին» գրքի շնորհանդեսը։
2007թ.-ին Մոսկվայի «Լեգպրոմինֆորմ» հրատարակչատան կողմից թողարկված «Ինչով հարուստ եմ, նրանով էլ ուրախ եմ կամ գրքույկ իմ գրքերի մասին» գիրքը յուրօրինակ կերպով ամփոփում է հեղինակի՝ այս բոլոր տարիների գործունեությունը։ Այն ուսուցողական բնույթ ունի։ Հեղինակը, հիմնվելով իր կենսափորձի վրա, կոչ է անում երեխաներին սովորեցնել օրն ապրել այնպես, որ վաղը դրա մասին չզղջաս։
Շնորհանդեսին ներկա հյուրերը, մասնավորապես ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, հատկապես ընդգծեց Բաբլոյան գրող ու նկարչի դերն ու նշանակությունը երկու մայրաքաղաքների մշակութային կյանքում։
Բացի այդ Ազգային գրադարանում տեղի ունեցավ 1970թ.-ի «Հայկական մշակույթի գործիչները Սիբիրում և Բուրյաթիայում» տեսասյուժեի ցուցադրությունը, որի բնօրինակը Բաբլոյանը նվիրեց գրադարանին։
Սյուժեում ներկայացված են 1969թ.-ին Մոսկվայում կայացած հայ նկարիչների ցուցահանդեսի դրվագներ, ինչպես նաև Բուրյաթիայում և Սիբիրում հայ նկարիչների ու երաժիշտների մշակութային հանդիպումների շրջանակներում անցկացվող միջոցառումների հատվածներ։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրին անգնահատելի նվերի համար և հույս հայտնեց, որ նման միջոցառումները բարի ավանդույթ կդառնան։ -0-