ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Տաքսի պլյուս» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդներից մեկը զոհվել է Աղավնաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության փրկարար ծառայությունից, ավտոմեքենան, որի ղեկին է եղել Երևանի 37-ամյա մի բնակիչ, շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: -0-