ՀՐԱՏԱՊ. Երևանի ավագանու ընտրություններում վստահաբար առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

31.05.2009, 23:27
ՀՐԱՏԱՊ. Երևանի ավագանու ընտրություններում վստահաբար առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու ընտրություններում վստահաբար առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: ԿԸՀ պաշտոնական կայքում տեղակայված ամենաառաջին տվյալներով, ՀՀԿ-ն հավաքել է 791 ձայն, երկրորդ տեղում է ՀԱԿ-ը` 314 ձայն, իսկ երրորդում` ԲՀԿ-ն` 128 ձայն:

Այնուհետև հաջորդում են ՀՅԴ-ն` 55 ձայն, ՕԵԿ-ը` 20 ձայն, Ժողովրդական կուսակցությունը` 17 ձայն, ՀԱՍԿ-ը` 2 ձայն:

Դեռ հաշվել են ընդամենը մի քանի հազար քվեաթերթիկ:

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները: “Երևանում տեղական ինքնակառավարման մասին” նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:

Ընտրություններին մասնակցեցին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ՀՀԿ-ն, “Օրինաց Երկիր” կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ 

Ընտրելու իրավունք ունեցող 771 հազար 477 քաղաքացուց, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 407745-ը, ինչը ընտրողների 52,85 տոկոսն է կազմում: --0—