Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրողների 11,72 տոկոսը. ԿԸՀ

31.05.2009, 12:28
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրողների 11,72 տոկոսը. ԿԸՀ
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրողների 11,72 տոկոսը. ԿԸՀ

Ժամը 11։00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 11,72 տոկոսը, ԿԸՀ-ից տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Հարություն Շահբազյանը։

«Երևանում ընտրողների ընդհանուր թիվը 771 477 մարդ է: Առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 90, 450 ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 11,72 տոկոսը», - ասաց նա՝ հիմնվելով ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրողների ակտիվության մասին առաջին պաշտոնական տվյալների վրա։

Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0—