Հայ խորհրդարանականները հունիսի 2-ի արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն 500 մլն դոլար ռուսական վարկի ստացման հարցը

29.05.2009, 17:11
Հայ խորհրդարանականները հունիսի 2-ի արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն  500 մլն դոլար ռուսական վարկի ստացման հարցը
Հայ խորհրդարանականները հունիսի 2-ի արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն  500 մլն դոլար ռուսական վարկի ստացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները հունիսի 2-ի արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն 500 մլն դոլար ռուսական վարկի ստացման հարցը, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումն ընդունվել է ուրբաթ կառավարության նիստի ժամանակ։  

«Այս տարի պետբյուջեի դեֆիցիտի ցուցանիշը որակապես կտարբերվի անցյալ տարվա համանուն ցուցանիշից։ Պատճառն այն է, որ մենք տարվա ընթացքում շուրջ 300 մլրդ դրամի միջոցներ կներգրավենք»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ այդ գումարում ընդգրկված է ինչպես ռուսական վարկը և Համաշխարհային բանկի աննախադեպ վարկային փաթեթը, այնպես էլ ԱՄԲ և ՀԶԲ վարկային միջոցները։

«Մենք ավարտում ենք ինտենսիվ բանակցությունները, և մոտ ժամանակներս կներգրավվեն լուրջ ռեսուրսներ, այդ թվում պետբյուջե»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տրգրան Դավթյանը՝ ընդգծելով միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը։  

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:--0--