ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ալտահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը հունիսի 6-ին մեկ համերգ կունենան Երևանում։
Համերգը կանցկացվի «21-ի հեռանկարները» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հարությունյանը, համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Ըստ նրա, համերգի ծրագրում ընդգրկված են Գրիգի, Բրուխի, Բախի, Չայկովսկու ստեղծագործությունները։ -0-