Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ զույգի 7-րդ երեխան կարող է հայ տղա լինել, գրում է «Տռուդ» թերթը։
Ամերիկյան մամուլի հաղորդման համաձայն՝ առայժմ հայ պաշտոնատար անձինք ոչ հաստատել և ոչ էլ հերքել են Հայաստանից երեխա որդեգրելու Ջոլիի մտադրությունը։
Զույգի ընկերների խոսքերով՝ բազմազավակ ընտանիքն արդեն եկել է Հայաստան։ Իրենց ընտրությունը նրանք բացատրում են շատ պարզ. որդեգրման գործընթացը զգալիորեն ավելի հեշտ կլինի, քանի որ այս երկրում բյուրոկրատիան քիչ է։
Անջելինան ու Բրեդն արդեն 6 երեխա ունեն՝ որդիներ Մեդոքս Շիվանը, Պաքս Տիենն ու Մոքս Լեոնը, դուստրեր Զախարա Մարլին, Շայլո Նուվելը և Վիվիեն Մարչելինը։ Բոլորն էլ կրում են Ջոլի-Փիթ ազգանունը։ -0-