415.48
5.04
388.48
+14
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան օպտիմալ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան

12:03
26 Մայիսի 2009

Թուրքիան օպտիմալ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, ասել է Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հալիլ Աքընջըն ռուսական բիզնես հեռուստատեսության (РБК) կայքում անցկացված ինտերնետ-ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Նովոստի-Արմենա» գործակալության հարցին։

Նրա խոսքերով, Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրները ոչ միայն փակ սահմանների մեջ են։ «Գոյություն ունեն հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, որոնց մասին մենք ասում ենք, որ «դա մեկ ազգ է և երկու պետություն»»,  - ասել է Աքընջըն։

Բացի այդ, նրա խոսքերով, տարբերություններ կան պատմության որոշ իրադարձությունների մեկնաբանության շուրջ։

«Թուրքիան վերջին ժամանակներում այնպիսի քաղաքականություն է վարում, որ հարևանների հետ խնդիրներ չունենա, և Թուրքիան այդ ուղղությամբ շատ ջանքեր է գործադրել։ Օրինակ՝ Հայաստանից դեպի Ստամբուլ չվերթներ են իրականացվում։ Ցամաքային սահմանը փակ է, սակայն օդայինը բաց է։

Մյուս կոսմից, պետք է նայել, թե ինչ է անում Հայաստանը։ Այսինքն, դիվանագիտական հարաբերությունները պետք է վերականգնվեն, սակայն դրան զուգահեռ պետք է լուծվեն Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրները», - ասել է դեսպանը։

«Թուրքիան բարի կամք է դրսևորել, և նախորդ տարի մեր նախագահը գնացել է Երևան՝ որպես ֆուտբոլային հանդիպման հանդիսատես։ Մենք այս հարցում իրատես ենք և օպտիմալ քաղաքականություն ենք վարում Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ նա ևս պետք է որևէ քայլ անի։ Մեր անկեղծ ցանկությունն է, որպեսզի Կովկասում բոլոր սահմանները բաց լինեն և բոլորը միմյանց բարեկամ լինեն», - նշել է դիվանագետը։

Դեսպանը նաև հիշեցրել է, որ նախորդ տարվա օգոստոսյան իրադարձություններից հետո, երբ բախումներ տեղի ունեցան Ռուսաստանի և Վրաստանի միջև, Թուրքիան առաջ քաշեց Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ