Հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցեր են քննարկում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունները
25.05.2009,
18:01
Հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցեր են քննարկում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունները

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի գլխավորած աշխատանքային խումբը ժամանեց Երևան՝ հայ-վրացական սահմանի սահմանազատման բանակցությունները վարելու նպատակով։
Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունը և նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների խորացման համար:
«Փոխնախարարները հանգամանալից զրույց ծավալեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, քննարկեցին հայ-վրացական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-