Հայ-խորվաթական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Խորվաթիայի նախագահ

22.05.2009, 19:26
Հայ-խորվաթական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Խորվաթիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-խորվաթական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, կարծում է Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը։

Այս մասին նա հայտարարեց Հայաստանի իր պաշտոնական այցի շրջանակներում ԵՊՀ ուսանողների ու մանկավարժական կազմի հետ հանդիպման ժամանակ։   

«Համագործակցության զարգացման համար երկու կողմերի քաղաքական կամքն է անհրաժեշտ։ Կարևոր են երկկողմ այցերը ինչպես բարձր մակարդակով, այնպես էլ տարբեր ընկերակցությունների միջև, այդ թվում ուսանողական»,- ասաց Մեսիչը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի ու Խորվաթիայի միջև համագործակցությունը հնարավոր է ոչ միայն տնտեսության, այլև գիտության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

«Ես իմ գործընկեր Սերժ Սարգսյանին հրավիրել են Խորվաթիա»,- նշեց Մեսիչը՝ հավելելով, որ «Հայաստանում ինքը գործընկերներ ու դաշնակիցներ է որոնում»։  

«Խորվաթիան պատրաստ է համագործակցության բոլոր երկրների հետ՝ աշխարհում խաղաղություն ու անվտանգություն ապահովելու համար»,- ավելացրեց Մեսիչը։

Մեսիչն առաջին աշխատանքային այցով մայիսի 21-23-ը Երևանում է գտնվում ՀՀ նախագահի հրավերով։ Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը: --0--