Ինգա և Անուշ Արշակյանների տեսահոլովակն առաջատարն է «Եվրատեսիլ 2009» երաժշտական հոլովակների շարքում

22.05.2009, 17:04
Ինգա և Անուշ Արշակյանների տեսահոլովակն առաջատարն է «Եվրատեսիլ 2009» երաժշտական հոլովակների շարքում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. www.besc.co.nr կայքի այցելուները Ինգա և Անուշ Արշակյանների տեսահոլովակը լավագույնն են համարում «Եվրատեսիլ 2009» երաժշտական հոլովակների շարքում։

Հարցման համաձայն՝ Ինգայի և Անուշի «Ջան-ջան» երգի տեսահալովակը, որով դուետը հանդես եկավ Եվրատեսիլում, տվյալ պահին հավաքել է կայքի այցելուների 174 ձայն։ Երկրորդ տեղում է Սվետլանա Լոբոդայի (Ուկրաինա) «Be my Valentine» կամ «Anti-crisis girl» հոլովակը (85 ձայն)։ Երրորդ տեղում է Այսել Թեյմուրզադեի և Արաշի ադրբեջանական տեսահոլովակը (82 ձայն)։ -0-