Թուրք բռնցքամարտիկները մտադիր են առնվազն հինգ մեդալ նվաճել Երևանի աշխարհի պատանեկան առաջնությանը
14:07
21 Մայիսի 2009
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք բռնցքամարտիկները մտադիր են առնվազն հինգ մեդալ նվաճել մայիսի 23-30-ը Երևանում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը, ասել է թուրքական հավաքականի ավագ մարզիչ Մալիկ Բեյլարօղլուն։
«Մեր թիմը լավ է պատրաստված թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ Տղաները լավ մարզավիճակում են»,- ասաց Բեյլարօղլուն աշխարհի պատանեկան առաջնության պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Թուրքական հավաքականը, որը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում, ժամանել է Երևան հինգշաբթի առավոտյան։
Ավագ մարզիչի խոսքերով՝ աշխարհի առաջնության նախապատրաստման փուլում թուրք բռնցքամարտիկներն անցկացրել են մի քանի ուսումնամարզական հավաքներ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի իրենց հասակակիցների հետ։ Մարզիկներից մի քանիսն ունեն միջազգային մարտերի փորձ։ -0-
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում