ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Թուրքիայի քաղաքացի է տուժել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Փրկարար ծառայությունից։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան՝ Սպիտակ-Արագած ավտոճանապարհի վրա։ Դեռևս չպարզված հանգամանքներում ընթացքի ժամանակ շրջվել է «DAF 95 F» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Շիհն Աբու Ռահմանի Էմինը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արագածի հիվանդանոց:
Ստանալով բուժօգնություն` տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից:-0-