Երևանում կհայտնվի ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի բրոնզե կիսանդրին

20.05.2009, 20:06
Երևանում կհայտնվի ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի բրոնզե կիսանդրին
Երևանում կհայտնվի ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի բրոնզե կիսանդրին

Երևանում կտեղադրվի ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի բրոնզե կիսանդրին՝ գրանիտե պատվանդանի վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի գրանիտե պատվանդանի վրա բրոնզե կիսանդրու` գիպսե, 0.5 մ բարձրությամբ աշխատանքային մակետ, Երևանի Ավան համայնքի տարածքում հուշարձանի տեղադրման էսքիզային գծապատկեր և հուշարձանի կառուցման գնային առաջարկ ստանալու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթի մասնակիցները, սույն հայտարարությամբ պահանջվող աշխատանքները մինչև 2009թ. հուլիսի 1-ը, ժամը 1200-ն, պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն:

Մրցույթում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կպարգևատրվեն`1-ին տեղ` մեկ աշխատանք- 3 000 ԱՄՆ դոլարին համաժեք դրամով, 2-րդ տեղ` մեկ աշխատանք - 1 000 ԱՄՆ դոլարին համաժեք դրամով, 3-րդ տեղ` մեկ աշխատանք - 500 ԱՄՆ դոլարին համաժեք դրամով:-0-