ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մետ է դրել «Առյուծ» ոսկե հուշադրամը։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամը թողարկվել է «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ թողարկվել է մինչև տասը հասար ոսկե հուշադրամներ, որոնց անվանական արժեքը 10 հազար դրամ է։ Հուշադրամը պատրաստվել է 9000 հարգի ոսկուց, 22 մմ տրամագծով և 8,6 գրամ քաշով։
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է՝ «DRAM 10000 ԴՐԱՄ»։ Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը՝ «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը։ Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջագծով մակագրված են համապատասխանաբար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»։
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա առյուծի պատկերն է: Ներքևի աջ մասում պատկերված է առյուծ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար՝ «LEO» («ԱՌՅՈՒԾ»)։ Դարձերեսի դաշտի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր:
Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Ուրվագծերի հեղինակն է դիզայներ Ուրսուլա Վալեժակը։-0-