+14
Եղանակը Երևանում
Հայ

Արգենտինան հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությանը

13:07
19 Մայիսի 2009

Արգենտինան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Երևանում մայիսի 23-30-ը կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությանը, հաղորդում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հղած պաշտոնական նամակի համաձայն` հրաժարվելու պատճառները վարչական խնդիրներն են», - ասվում է տեղեկատվության մեջ։

Արգենտինան առաջնությանը մասնակցելու հրավերին արձագանքած առաջին երկրներից էր, որը պատրաստվում էր Երևան ուղարկել 3 մարզիկի:

Երեքշաբթի օրվա դրությամբ առաջնությանը մտադիր է մասնակցել 50 երկիր՝ Ալժիրը, Ավստրալիան, Բելառուսը, Հայաստանը, Բոցվանան, Բուլղարիան, Չինաստանը, Տայվանը,  Խորվաթիան, Կուբան, Չեխիան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Անգլիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Վրաստանը, Գանան, Հունաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Իրանը, Իռլանդիան, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Կորեան, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Մոլդովան, Մոնղոլիան, Մոնտենեգրոն, Նիգերիան, Լեհաստանը, Պուերտո-Ռիկոն, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Թայլանդը, Թունիսը, Թուրքիան, Թուրքմենստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Վենեսուելան, Սերբիան։

Բլոր 13 քաշային կատեգորիաներում բռնցքամարտիկներին պատրաստվում է ռինգ դուրս հանել միայն յոթ երկիր՝ Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Հունգարիան, Բելառուսն ու ԱՄՆ-ն:

Աշխարհի առաջնության ընթացքում Հայաստան կայցելեն AIBA-ի նախագահ Չինգ-Կոու Վուն, գործադիր տնօրեն Հո Կիմը, Սիրողական բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ, Բռնցքամարտի եվրոպական համադաշնության նախագահ Յումբեր Ֆուրժոնին, AIBA-ի գործադիր փոխտնօրեն Հոֆուր Ռախիմովը, ինչպես նաև Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Պահպանության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Եվգենի Մուրովը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների