Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը կմասնակցեն Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

19.05.2009, 10:46
Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը կմասնակցեն Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին
Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը կմասնակցեն Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմեկնեն Բրյուսել, որտեղ չորեքշաբթի կմասնակցեն 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Նիստի շրջանակներում քննարկվելու է Հայաստան-ՆԱՏՕ համալրված Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)», - ասվում է տեղեկատվության մեջ։

Նիստից առաջ նախատեսվում է Հայաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:-0-