ԱՄՀ-ն հաստատում է Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը և Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինն օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունից, վարչապետը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը արդյունավետ աշխատանքի համար:
Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների և հաղթահարման ուղիների վերաբերյալ:-0-