Չեխիայի գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկան իր հայ գործընկեր Աղվան Հովսեփյանին հրավիրել է Պրահա։
Այս մասին Վեսեցկան ասել է երկուշաբթի Երևանում Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո։
«Հուսով եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը կընդունի իմ հրավերը, և մենք Պրահայում կստորագրենք Հուշագրի շարունակությունը»,- ասաց նա։
Երկուշաբթի Երևանում Փոխըմռնման մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Ռենատա Վեսեցկան։
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին սերտ համագործակցության մասին հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, մասնավորապես, թրաֆիքինգի դեմ պայքարի և անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվեցին նաև ակտիվացնել կապերը քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում։-0-