+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը 2008 թ.-ի մրցանակներ է հանձնել գիտության, գրականության և արվեստի 21 գործչի

15:04
15 Մայիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ 2008 թ.-ի մրցանակ է հանձնել գիտության, գրականության և արվեստի 21 գործչի։

«Ձեր ձեռքբերումներն ու նվաճումներն իրականում այլևս ձեզ չեն պատկանում, դրանք մեր ողջ ժողովրդինն են։ Արվեստագետի և գիտնականի ամենաբարձր նպատակը, կարծում եմ, հենց դա պետք է լինի. ստեղծել արժեք, որ սկսում է ապրել ինքնուրույն կյանքով և դառնում համընդհանուր սեփականություն։ Հատկապես այսօր, երբ հասարակություն կարիք ունի դրական և հուսադրող օրինակների», - ասել է ՀՀ նախագահը։

Նա նշել է, որ իր համար առանձնապես թանկ են երիտասարդական մրցանակները, որոնք մի կողմից խորհրդանշում են սերունդների հերթագայությունը, իսկ մյուս կողմից օրինակ են բոլոր երիտասարդների համար։

«Իմ պարտքն եմ համարում հատուկ անդրադառնալ մեր այն մրցանակակիրներին, ովքեր պարգևատրվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին լուրջ ավանդ բերելու համար։ Սա այն ասպարեզն է, որտեղ դեռ մեծ անելիքներ կան», - ասել է նախագահը։

Սարգսյանի խոսքերով՝ ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ, և այդ աշխատանքը երբեք չի կորցնելու հասարակական ու միջազգային հնչեղությունը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին լուրջ ավանդ բերելու համար նախագահական մրցանակի է արժանացել Վահագն Տատրյանը (ԱՄՆ)՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում զգալի գիտական ներդրման համար, Վոլֆգանգ Գուստը (Գերմանիա)՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվային փաստաթղթերի գիտական շրջանառության մեջ մտցնելու և դրանց վերլուծության համար։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

ՀՀ նախագահը ցավով է նշել, որ կան ասպարեզներ, որտեղ մրցանակներն այս տարի իրենց տերերին չեն գտել՝ հիշատակելով առողջապահության և հումանիտար գիտությունների ասպարեզները, մարդասիրական արժեքների տարածման ծրագրերն ու գրականության ասպարեզի երիտասարդական մրցանակները։

«Սա վկայում է մեր հանձնաժողովների խստապահանջության մասին, բայց հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կունենանք իսկապես արժանավոր մրցանակակիրներ նաև այդ ասպարեզներում», - ասել է Սարգսյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների