Հայաստանում հաստատվել է հայկական կոնյակի և բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնեցման կարգը

14.05.2009, 19:04
Հայաստանում հաստատվել է հայկական կոնյակի և բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնեցման կարգը
Հայաստանում հաստատվել է հայկական կոնյակի և բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնեցման կարգը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի սահմանել է հայկական կոնյակի և բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի  հնեցման կարգը։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, տվյալ որոշումը սահմանում է հայկական կոնյակի և բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնեցման ժամանակը և կարգը։

«Որոշման մշակմանը մասնակցել են Երևանի կոնյակի գործարանի, Երևանի գինու գործարանի և «Ավշար» գինու գործարանի տեխնոլոգները»,-ասաց նա։

Կառավարությունը նաև փոփոխություններ է կատարել 2006 թվականի մայիսի 26-ի իր որոշուման մեջ, համապատասխան որի ներդրվում են գինեգործական արտադրանքի միասնական տեխնոլոգիական չափորոշիչներ։

«Դա կնպաստի արտադրանքի որակի բարձրացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը»,- պարզաբանեց Ալավերդյանը։ -0-