ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել ԱՊՀ երկրների հետ «Պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը, - հինգշաբթի հայտարարեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը։
«Տվյալ համաձայնագիրն ուղղված է պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության ընթացակարգերի համադրմանը և միասնական մոտեցումների ձևավորմանը»,- պարզաբանեց նա կառավարության նիստի ընթացքում։ -0-