+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը դուրս է եկել Եվրատեսիլ-2009-ի եզրափակիչ

10:34
13 Մայիսի 2009

Հայ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները փոփ-ֆոլք ոճում գրված Jan-Jan երգով դուրս են եկել Եվրատեսիլ-2009-ի եզրափակիչ։

Նախօրեին երեկոյան կայացած առաջին կիսաեզրափակչի ընթացքում Հայաստանը հեռուստադիտողների քվեարկության արդյունքում եզրափակիչ դուրս եկած իններորդ մասնակիցն էր։

Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել Թուրքիան (երգչուհի Հադիսեն՝ Dum Tek Tek երգով), Շվեդիան (Մալենա Էռնմանը՝ La Voix երգով), Իսրայելը (Նոա և Միրա Ավադների դուետը՝ There Must Be Another Way ստեղծագործությամբ), Պորտուգալիան (Flor-de-lis խումբը՝ Todas As Ruas Do Amor երգով), Մալթան (Կյարան՝ What If We ստեղծագործությամբ), Ֆինլանդիան (Waldo's People դուետը՝ Lose Control երգով), Բոսնիա և Հերցոգովինան (Regina խումբը՝ Bistra Voda երգով), Ռումինիան (Elena՝ The Balkan Girls երգով), Հայաստանը (Ինգա և Անուշ Արշակյաններ՝ Jan-Jan երգով) և Իսլանդիան (մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Յոհաննան՝ Is It True? երգով)։

Հայաստանը մրցույթին մասնակցում է չորրորդ անգամ։ 2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Եվրատեսիլ-2009» միջազգային երաժշտական մրցույթի եզրափակիչ դուրս եկած առաջին տասը մասնակիցները որոշվել էին չորեքշաբթի՝ եվրոպացի հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում։

Առաջին կիսաեզրափակչին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 կատարող։ Եզրափակիչ դուրս գալուն հավակնում էին նաև Անդորրան, Շվեյցարիան, Չեխիան, Բուլղարիան, Բելառուսը, Մակեդոնիան և Մոնտենեգրոն։

Այս տարի ընդունված քվեարկության նոր կանոնների համաձայն՝ եզրափակչի մասնակիցներին ընտրում են հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները՝ ռուս երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովի գլխավորությամբ։ Ընդ որում հեռուստադիտողները յուրաքանչյուր կիսաեզրափակչում որոշում են եզրափակիչ դուրս եկող ինը կատարողներին SMS-հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով, իսկ եզրափակիչ դուրս եկող տասներորդ մասնակցին ընտրում է ժյուրին։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա հինգշաբթի՝ մայիսի 14-ին, որի արդյունքների համաձայն՝ 19 կատարողներից կընտրվեն ևս տասը։ «Եվրատեսիլ-09» երկու կիսաեզրափակիչներում հաղթած 20 մասնակիցներից բացի մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում տեղի ունենալիք եզրափակչին կմասնակցեն նաև դասական «Մեծ քառյակի» երկրների՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչը, ով միանգամից դուրս է եկել եզրափակիչ՝ նախորդ տարի Դիմա Բիլանի հաղթանակի շնորհիվ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների