+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը համարձակ ու փոխշահավետ է համարում

12:41
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը համարձակ ու փոխշահավետ է համարում։

Նախօրեին ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մեկնարկին նվիրված ԵՄ գագանաժողովին Պրահայում՝ ՀՀ նախագահն այդ օրը «նշանակալից համարեց հայ ժողովրդի և «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված այլ երկրների համար»։  

«Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Միության անդամ-պետություններին` այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար»,- նշեց նախագահը:

Նրա խոսքերով՝ սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում:

«Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայց և երկուստեք շահավետ»,- ասաց ՀՀ պետության ղեկավարը:

«Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների և հասարակությունների միջև երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու և մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»,- ընդգծեց նախագահը:

Նա ավելացրեց, որ Հայաստանը մտադիր է հետևողականորեն շարունակել Հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը:
 
«Այս շաբաթ ես ստորագրել եմ հրամանագիր, որով հաստատել եմ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող գործողությունների ծրագիրը, որը պարունակում է շուրջ 200 միջոցառում: Հայաստանը հրավիրել և երախտագիտությամբ է ընդունել ԵՄ խորհդատուների խմբին, որն այսօր օգնում է մեր պետական կառավարման մարմիններին` իրականացնելու բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում»,- ասաց երկրի ղեկավարը։

«Եվրոպական հարևանության քաղաքականության մեկնարկից ի վեր, երբ Հայաստանը ստացավ Միության արտաքին քաղաքականության հայտարարություններին միանալու հնարավորություն, մենք միացել ենք դրանց շուրջ 80 տոկոսին, ինչը ցույց է տալիս մեր մոտեցումների, տեսակետների և դիրքորոշումների ուղղվածության ընդհանրությունը»,- ընդգծեց նա։

Նախագահի խոսքերով՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրեր կնքելու, ըստ անհրաժեշտության` երրորդ պետություններ ներգրավելու, ինչպես նաև ներգրավվածության հարցում առկա ճկունության հնարավորություններն այն գրավիչ են դարձնում բոլորի համար:

Հաջողության հասնելու համար Արևելյան գործընկերությունն իրականացման փուլում ևս պետք է առաջ տարվի ներառական, հանուն և ոչ թե ընդդեմ որևէ բանի սկզբունքով:

«Մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արևելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի, և ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ և անսպասելի արդյունք»,- ասաց նախագահը:

«Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված և հետևողական աշխատանքը: Ավարտելով ելույթս՝ մեկ անգամ ևս ողջունում եմ Արևելյան գործընկերության մեկնարկը և մեզ բոլորիս հաջողություն մաղթում դրա լիարժեք իրականացման կարևորագույն առաքելության մեջ, ինչը պահանջելու է համատեղ  համակարգված ջանքեր»,- ավարտեց նախագահը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների