Ճանաչված հայ հեռուստահաղորդավարը գիշերը ծեծի է ենթարկվել Երևանում

07.05.2009, 13:51
Ճանաչված հայ հեռուստահաղորդավարը գիշերը ծեծի է ենթարկվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Շանթ» հեռուստատեսության ճանաչված հաղորդավար Նվեր Մնացականյանը չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը ծեծի է ենթարկվել Երևանի փողոցներից մեկում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։  

«Այս գիշեր Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 52-ամյա Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ն. Մնացականյանը բուժօգնության է դիմել «Արմենիա» ՀԲԿ, ստացել բուժօգնություն և գնացել տուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:-0-