ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերություններն է քննարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից::
«Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-